«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

«Իմ քայլի» պատգամավորը գոհ է Հունան Պողոսյանի աշխատանքից

«Իմ քայլի» պատգամավորը գոհ է Հունան Պողոսյանի աշխատանքից
02.12.2020 | 12:15

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը գոհ է Սյունիքի՝ հրաժարականի դիմում գրած մարզպետ Հունան Պողոսյանի աշխատանքից: Լրագրողների հետ զրույցում հստակեցնում է՝ Պողոսյանն իրենց՝ պատգմավորների հետ չի քննարկել հրաժարականի հարցը:


«Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնին նշանակելուց հետո վարչապետն ասում էր՝ Պողոսյանին մարզպետք է նշանակել, որ Սյունիքում կոտրի քրեական ենթամշակույթի մեջքը: Այդ մշակույթի կրողների մեջքը հաջողվե՞ց ջարդել»,- հարցրեցինք Համբարձումյանին:
«Իսկ դուք այս երկու տարիների ընթացքում նման բան տեսե՞լ եք, ես չեմ տեսել, չեմ տեսել այն ամենը, ինչը նախկինում տեղի էր ունենում»,- վստահեցրեց պատգամավորը:

Դիտվել է՝ 3219

Մեկնաբանություններ

մ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am